Հանգիստ ասա` ոչ: Եվ եթե ինչ՝ ես էլ չեմ կարող։ 🥹
Արի չմտածենք, թե ինչու՞ չենք կարողանում, որովհետև այն, ինչ չենք արել հանրահաշվի դասերին, հիմա անելը երկար ժամանակ ու էներգիա է խլելու։ Արի կենտրոնանանք այս պահի վրա ու խոստովանենք, որ մենք էլ ենք ուզում tech ոլորտում աշխատել, ունենալ արդիական ու պահանջված աշխատանք, մեծ հեռանկար ու զարգացման հնարավորություն։
Կխանգարի՞ մաթեմատիկական գիտելիք չունենալը tech ոլորտ մտնելուն։ Միգուցե այո, եթե որոշես սովորել Python, մեքենայական ուսուցում, տվյալագիտություն կամ էլ DevOps, բայց հաստատ ոչ, եթե բացահայտես tech-ի ոչ տեխնիկական կողմը։
Որպեսզի ավելի լավ պատկերացնես, ասեմ, որ հայակական tech ոլորտը նախորդ տարվա տվյալներով ունեցել է
57.800 մասնագետ, որի 36%-ը՝ ոչ տեխնիկական ուղղվածության։