Machine Learning-ի ներկայությունը քո կյանքում
Ինչպե՞ս է YouTube-ը կարդում մտքերդ
Երբևէ մտածե՞լ ես, թե ինչպես է YouTube-ը, նախքան քո փնտրելը, առաջարկում հենց այն տեսանյութը, որը տրամադրված ես դիտելու։ Կամ՝ ինչպե՞ս է Spotify-ն «գուշակում», թե ո՞ր երգերը կսիրես (մեկ-մեկ սխալ իհարկե)։ Կամ ինչպե՞ս է Gmail-ը հասցնում դեռ մուտքի պահին ֆիլտրել բոլոր spam նամակները։
Ի՞նչ է մեքենայական ուսուցումը
Էլ որտե՞ղ է կիրառվում ML-ը
Պարզ բառերով ասած՝ մեքենայական ուսուցումը գիտություն է, որը թույլ է տալիս համակարգչին սովորել տվյալներից։ Այլ կերպ՝ մեքենայական ուսուցումը սովորելու համակարգ է, որը շատ նման է մարդու՝ փորձառությունից սովորելուն։ Այս առումով մենք ու մեքենան սովորում ենք նույն կերպ՝ տվյալների հիման վրա։ Հետևաբար երբ YouTube-ը առաջարկում է դիտել ինչ-որ հոլովակ, կամ Spotify-ը՝ ինչ-որ նոր երգ, մինչ այդ որպես տվյալ նա «սովորում է» քո ճաշակը ու այդ տվյալների հիման վրա՝ առաջարկում հնարավորինս նմանները։ Նույն կերպ աշխատում են նաև TikTok-ը, Netflix-ը և բազմաթիվ այլ հարթակներ, որոնք մատնում են, թե ինչ ես իրականում դիտում կամ լսում 🤭
Է՞լ որտեղ է մտածում Machine Learning-ը 🫣
  • Siri-ն ու Google Assistant-ը քեզ պատասխանում են՝ կարծես մարդ լինեն։ Ինչպե՞ս՝ դրանք սովորում են քո հարցերից, ձայնից ու սովորություններից։
  • Դեմքի ճանաչում՝ բացում ես հեռախոսդ, ու միանգամից մուտք ես գործում՝ առանց գաղտնաբառի։ Սմարթֆոնը հիշում է դեմքդ։ Սա էլ է Machine Learning-ի գործը 📲
  •  Machine Learning-ը օգտագործվում է բժշկության մեջ՝ քաղցկեղի կամ այլ հիվանդությունների նկարների վերլուծության համար,
  • ֆինանսներում՝ ռիսկեր կանխատեսելու համար
  • Նույնիսկ տրանսպորտում՝ օրինակ՝ ինքնավար մեքենաներ ստեղծելու մեջ
ԵՒ այսպես շարունակ

ML-ը՝ քո դիտածի ու կարդացածի մեջ
🎥 Black Mirror սերիալի ամենահայտնի սերիաներից մեկում՝ «Nosedive»-ում, մարդիկ ապրում են հասարակական գնահատականներով ապրում են, և նույնիսկ միկրոբանակային սենսորները կարող են ազդել նրանց հարաբերությունների վրա։ Machine Learning-ը այստեղ դառնում է գլխավոր միջոցը՝ սոցիալական հարաբերությունների վրա ազդելու համար։
📺 Կամ Netflix-ի You -ի գլխավոր հերոս Ջո Գոլդբերգը օգտագործում է սոցիալական մեդիան՝ մարդկանց կյանքը վերահսկելու և հետևելու համար։ Ինչպե՞ս՝ իհարկե մեքենայական ուսուցման ճշգրիտ հուշումների շնորհիվ։
📚 Դե իսկ Յուվալ Նոյ Հարարիի Homo Deus գրքում խոսվում է, թե ինչպես կարող են տեխնոլոգիաները, այդ թվում Machine Learning-ը, արմատապես փոխել մարդկության ապագան։ Գրքում Հարարին նկատում է, որ մեքենայական ուսուցման մոդելները կարող են ունենալ բարձր մակարդակի բանականություն՝ կատարել բարդ խնդիրներ, կանխատեսել, որոշել… բայց չեն ունենա գիտակցություն։ Այսինքն՝ համակարգիչը կարող է հասկանալ, թե ինչ քայլ է պետք անել շախմատում, բայց նա չգիտի, որ ինքը շախմատ է խաղում։
ինչպե՞ս դառնալ Machine Learning մասնագետ
Իրականում՝ ML-ն այսօր ամենուր է. և եթե ընտրես այն որպես մասնագիտություն, հաստատ կապահոովես քեզ մեծ հեռանկարով ու ապագայի մասնագիտությամբ։
Այս հոլովակում ACA-ում ML-ի դասախոս, ML Research Scientist Վահան Հուրոյանը կպատմի, թե ինչպե՞ս դառնալ մասնագետ։
Հետաքրքի՞ր էր. միացի'ր մեքենայական ուսուցման և տվյալագիտության հիմունքներ դասընթացին հիմա, և սկսի'ր կարիերադ ML-ում։ Շուտով մեկնարկում ենք 👇


կապվի'ր մեզ հետ
քեզ հարմար հարթակով

+374 (41) 48-16-30

© 2015 – 2025 Armenian Code Academy
Բոլոր իրավունքները պաշտպանված են