Ներդրումային գրագիտության զարգացում
Բացահայտեք եկամուտի լրացուցիչ աղբյուրները, սովորեք ներդրումներ անել, կազմել գրագետ դիվերսիֆիկացված ներդրումային պորտֆել և վաստակել ներդրումներից
Դասընթացին մասնակցելու համար որևէ մասնագիտական գիտելիքներ անհրաժեշտ չեն
Յուրաքանչյուր թեմա կարող եք ամրապնդել հենց փորձելով իրական գործիքի վրա
Ստացեք ձեր բոլոր հարցերի պատասխանները մի քանի պարզ քայլով
Մեկնարկ 0-ից
Գործնական դասընթաց
Անհատական աջակցություն
1
2
3
Ստացեք տարբեր բոնուսներ և անվճար գործիքներ դասընթացի ընթացքում
Բոնուսներ
4
Դասընթացը կազմակերպվում է MyInvest ներդրումային հարթակի հետ համագործակցության շրջանակներում
MyInvest-ը Ամերիաբանկի ներդրումային հարթակն է, որի միջոցով կարող եք հասանելիություն ստանալ և գործարքներ կատարել 30+ շուկաների ավելի քան 20,000 արժեթղթերով, ինչպես նաև հայկական պետական և կորպորատիվ պարտատոմսերով։
Հարթակը հասանելի է MyAmeria հավելվածում։
Ինչու մասնակցել դասընթացին

Սկսեք ներդրումներ անել
Բարձի տակ պահած գումարը գնաճի արդյունքում կորցնում է իր արժեքը։ Սովորեք` ինչպե՞ս այսօրվա գումարը վերածել վաղվա շատ ավելի մեծ գումարի:
Բարձրացրեք ներդրումների արդյունավետությունը
Սովորեք ընտրել ճիշտ ֆինանսական գործիքներ, որոնք համապատասխանում են Ձեր ներդրումային նպատակներին, և դիվերսիֆիկացնել պորտֆելը։
Խուսափեք տարածված սխալներից
Կհասկանաք՝ ինչպես ճիշտ ընտրել բրոքերին, կողմնորոշվել արժեթղթերի շուկայում, սահմանել ճիշտ նպատակ և չկորցնել ձեր գումարը։
Ներդրումները բոլորի համար են
Յուրաքանչյուրը կարող է ներդրում կատարել՝ անկախ սկզբնական կապիտալի չափից։ Սկսեք Ձեր ներդրումային ճանապարհը, նույնիսկ եթե ունեք 10$:
Սովորեք ստեղծել Ձեր ներդրումային ռազմավարությունը՝ հիմնվելով Ձեր ֆինանսական նպատկաներին՝ երազանքի մեքենան գնելուց մինչև ապահով թոշակի անցնել։
Անվտանգության զգացում
Կապիտալի աճ
Գնաճից խուսափում
Ֆինանսական անկախություն
Դուք կկարողանաք ապահովել Ձեզ և Ձեր ընտանիքի ֆինանսական կայունությունը, կձևավորեք եկամուտի լրացուցիչ աղբյուրներ՝ չնախատեսված ծախսերի համար։
Կկարողանաք ավելացնել Ձեր կապիտալը և ստեղծել ֆինանսական բարձիկ, որը կօգնի գումարը ճիշտ խնայել՝ նպատակներին հասնելու և երազանքները իրականացնելու համար։
Գրագետ ներդրումների շնորհիվ կկարողանաք խուսափել Ձեր գումարի արժեզրկումից, կպահպանեք դրանց գնողունակությունը։
Կհասկանաք, թե ինչպես ստանալ այնքան եկամուտ ներդրումներից, որը կտա ֆինանսական անկախություն՝ անելու այն, ինչ իսկապես ուզում եք։
Ի՞նչ կստանաք մասնակցելով դասընթացին
Ընտրեք սովորելու Ձեզ հարմար տարբերակը
6 շաբաթ տևողությամբ անվճար դասընթաց: Մեկնարկը՝ մայիսին
Օնլայն դասընթաց և վեբինարներ

կկարողանաք Ձեզ հարմար վայրից և ժամանակ սովորել՝ ձայնագրված դասընթացի օգնությամբ
Հանդիպումներ tech համայնքում

եթե աշխատում եք IT-ում, մեծ հավանականությամբ մենք կգանք Ձեր կազմակերպություն
Հանդիպումներ ուսանողների հետ

եթե ուսանող եք, ապա կհանդիպենք հենց Ձեր համալսարանում
Գրանցվել հիմա
Մասնակցեք «Ներդրումներ 0-ից» օֆլայն դասընթացին և բացահայտեք գումարը եկամուտի վերածելու ճանապարհը
Ինչպե՞ս կգնահատեք Ձեր ներդրումային գիտելիքների մակարդակը։
*Select one or more options
Ունե՞ք խնայողություններ, որոնք կցանկանայիք ապագայում ներդնել։
*Select one or more options
Ծրագրի գործընկեր
x

​MyInvest-ը Ամերիաբանկի կողմից MyAmeria բջջային հավելվածում ներկայացված ներդրումային առցանց հարթակ է, որը հնարավորություն է տալիս օգտատերերին առցանց կատարել արժեթղթերով գործարքներ, մշտական հասանելիություն ունենալ իրենց ներդրումային պորտֆելին և ստանալ մանրամասն տեղեկատվություն իրենց ներդրումների վերաբերյալ։ ​

MyInvest-ը շուկայում առաջին հարթակն է, որը հնարավորություն է տալիս օգտատերերին մուտք գործել ավելի քան 30 միջազգային շուկա՝ առաջարկելով 15,000-ից ավելի բաժնետոմսեր և պարտատոմսեր, ինչպես նաև հայկական բաժնետոմսեր, կորպորատիվ և պետական պարտատոմսեր, այդ թվում՝ եվրապարտատոմսեր։