+374 44 48 16 32
Միացե՛ք Bootcamp-ին
Նոր կրթական մոդել, ապագա այն մասնագետների համար, որոնք պատրաստ են չորս ամիս լրիվ դրույքով սովորել՝ առանց նախնական վճարում կատարելու:
  • Armenian Code Academy
    Հակոբ Հակոբյան 3, Երևան
Գրանցումը բաց է
Դեռ չեք կողմնորոշվել՝ ո՞ր դասընթացին մասնակցել։
Մենք կապ կհաստատենք Ձեզ հետ՝ անվճար խորհրդատվության համար։
Ի՞նչ է տալու Ձեզ Bootcamp-ը
Սովորեք «ամբողջ դրույք»
Գրեթե բոլոր ծրագրերը անցկացվելու են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09:00-ից մինչ18:00-ն:



Երաշխավորված աշխատանք
Մենք երաշխավորում ենք, որ ուսանողը դասընթացն ավարտելուց հետո՝ 4 ամսվա ընթացքում կգտնի աշխատանք:
Ոչ մի նախնական վճար
Դուք սովորում եք, իսկ վճարում կատարում եք միայն աշխատանքի անցնելուց հետո` Ձեր եկամտից փոքր մասնաբաժին տալով:
Մենք ներդրում ենք կատարում ձեր կրթության մեջ
  • Ի՞նչ է ISA-ը։
    ISA-ն (Income Share Agreement) նշանակում է, որ մեր հաջողությունը լիովին կախված է ձեր մասնագիտական և ֆինանսական աճից: Ըստ ISA-ի, ուսանողները վճարում են միայն այն դեպքում, երբ նրանց աշխատավարձը գերազանցում է ամսական որոշակի սահմանված չափը, իսկ վճարը կազմում է ամսական համախառն աշխատավարձի 20% -ը, մինչև ամբողջ ուսման վարձը մարելը:
  • Որքա՞ն է կազմում վճարը։
    Bootcamp-ում ուսման վճարը կախված է ծրագրից, 500.000 դրամից Տեխնիկական Հավաքագրման Bootcamp-ի դեպքում մինչև 1.800.000 դրամ Machine Learning Bootcamp-ի դեպքում), սակայն դուք վճարել սկսում եք այն պահից, երբ ձեր աշխատավարձը հասնում է 150.000-200.000 դրամի: Եթե ընտրում եք կանխավճարային տարբերակը, վճարի չափը զեղչվում է: Վճարումը պետք է կատարել մինչև ընդհանուր գումարի շեմը հատելը: Դա նշանակում է, որ արագ առաջխաղացման դեպքում ամբողջ գումարը կարող եք մարել շատ ավելի արագ:
  • Նշանակում է, որ ամեն դեպքում ես աշխատանք կգտնե՞մ:
    Մենք երաշխավորում ենք ձեր զբաղվածությունը: Դա նշանակում է, որ եթե Bootcamp-ն ավարտելուց հետո` 4 ամսվա ընթացքում չեք գտնում աշխատանք, մենք ազատում ենք Ձեզ ցանկացած ֆինանսական պարտավորություններից: Bootcamp մենք ներգրավում ենք շուկայում առաջատար գործատուներին՝ ձեզ համար աշխատանքի հնարավորություններ ստեղծելու համար։

    Կարդացեք մեր «Հաճախ տրվող հարցեր» բաժինը՝ մանրամասներին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար։
Ստացեք անվճար խորհրդատվություն
Դեռ չե՞ք որոշել՝ որ ուղղությունն է Ձեզ ավելի համապատասխանում:
Մեր համակարգողներն ուրախ կլինեն օգնել Ձեզ:
Դիմել հաջորդ Bootcamp-ին
Պատրա՞ստ եք լրիվ դրույքով միանալ Bootcamp-ին: Դիմե՛ք։
պատրա՞ստ եք սովորել ամբողջ դրույքով