Անկախ ընտրած ուղղությունից՝ մենք կօգնենք քեզ կազմել պրոֆեսիոնալ CV, որը չի վրիպի հավաքագրողների ու գործատուների ուշադրությունից։
Դասընթացների ընթացքում մեր ուսանողներն աշխատում են նախագծերի վրա, որոնք տեղ են գտնում պորտֆոլիոյում։ Քեզ սա կօգնի ապագա գործատուին ավելի պարզ ներկայացնել սքիլերդ ու պրակտիկ գիտելիքներդ։
3 Կթարմացնենք Linkedin-իդ էջը
Միասին կբարելավենք քո լինկդինյան պրոֆիլը, կդարձնենք այն ավելի պրոֆեսիոնալ ու տեսանելի։
Մենք կօգնենք քեզ հասկանալ՝ ինչպե՞ս պատրաստվել մասնագիտական հարցազրույցներին, ինչի՞ն դարձնել ուշադրություն ու ի՞նչ հարցերի պատրաստ լինել։ Օրինակ՝
այս ցանկը կօգներ քեզ, եթե JavaScript-ը լիներ պարտադիր հմտություն ու պատրաստվեիր հարցազրույցի։
4 Կպատրաստվես հարցազրույցների
Մեր տելեգրամյան ալիքում և քո դասընթացի խմբերում կտեղեկացնենք քեզ թափուր հաստիքների և ինփերնշիփների հնարավորությունների մասին։
Դու մշտապես կստանաս հետադարձ կապ քո կատարած աշխատանքների մասին և ընթացիկ հարցերը կտաս քո դասախոսին՝ դասընթացի ավարտից հետո ևս։
6 Կստանաս հետադարձ կապ դասախոսից
7 Կդառնաս շրջանավարտների համայնքի անդամ
Պատկերացրու՝ կքննարկես, կկկիսվես ու անմիջական կապի մեջ կլինես հարյուրավոր aca-ականների հետ։ Սա կտա հիանալի հնարավորություն նեթվորքինգի, մասնագիտական խնդիրները արագ կարգավորելու և նոր հնարավորություններ բացահայտելու համար։
Անկախ նրանից տեխնիկական, թե ոչ տեխնիկական դասընթաց կընտրես, քեզնից հաստատ կպահանջվի լինել ակտիվ, ցույց տալ կարողություններդ ու դիմել տարբեր հաստիքների՝ պատրաստ լինելով օգտագործել տեսական գիտելիքներդ ու չվախենալ սխալվելուց։ Մենք կօգնենք քեզ բաց չթողնել հաստիքներին դիմելու ու առաջ գնալու պահը։
8 Կսովորես լինել ակտիվ ու բաց չթողնել պահը
Վերջերս մենք Technological Education Foundation-ի և Step Consulting-ի հետ համատեղ, կատարեցինք Հայաստանի տեխնոլոգիական շուկայի տարեկան վերլուծությունը, որի կարևոր եզրակացություններից էր այն, որ հայկական tech աշխատաշուկանում 2024-ից սկսած վերականգնվում է՝ վերսկսելով հավաքագրումը։ Սա նշանակում է, որ ճիշտ ժամանակն է գործելու, սովորելու նոր մասնագիտություն ու մուտք գործելու տեխնոլոգիական ոլորտ։
Ոլորտի մասին ավելի ամբողջական ու թարմ պատկերացում կազմելու համար առաջարկում ենք ներբեռնել ամբողջական վերլուծությունը
Շնորհակալ ենք, որ կարդացիր. սպասում ենք քեզ ACA-ում